Թուրքիայի բանակում կասկածելի պայմաններում մահացող զինվորները հայերը, քրդերն ու ալեւիներն են

Թուրքական-բանակԹուրքիայի բանակում վերջին 22 տարում կասկածելի պայմաններում մահացել է 2 հազար 220 զինվոր։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Կասկածելի մահերի ու տուժածների միության փոխնախագահ Ռըզա Դողանը նշել է բանակում իր որդու սպանությունը, որը որպես ինքնասպանություն էր որակավորվել, սակայն հրազենի ձգանին որդու մատնահետքը չի եղել։

Ռըզա Դողանը նշել է, որ Թուրքիայի զորանոցներում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը հայեր, քրդեր ու ալեւիներ են։ Նա շեշտել է, թե զորանոցներում քուրդ ու ալեւի զինվորները մշտապես ճնշումների են ենթարկվում։ «Միայն վերջին 22 տարում Թուրքիայի բանակում կասկածելի պայմաններում մահացել է 2 հազար 200 զինվոր»,-ասել է Ռըզա Դողանը։

Դիտվել է 232 անգամ
 


Այս թեմայով