Թուրքիայի բանակն ու նավատորմն այսուհետ ուղղակիորեն կենթարկվեն Էրդողանին

erdogan-008Թուրքիայի իշխանությունները ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը հանել են երկրի գլխավոր շտաբի ենթակայությունից ու մտցրել ազգային պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

Ինչպես նշում է ria.ru-ն, բացի այդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրվել ուղղակիորեն հրահանգ տալ զորքերին` առանց սպասելու այլ պաշտոնակատար անձանց հավանությանը: Մինչդեռ զինծառայողները պարտավոր են անհապաղ իրագործել Էրդողանի արձակած հրամանները:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերը թվարկված միջոցառումները կիրառվել են լույս հուլիսի 16-ը երկրում պետական հեղաշրջման չստացված փորձից հետո: Ըստ վերջին տվյալների, միջադեպի հետևանքով գրանցվել է 290 զոհ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 16.000-ը:

 

Դիտվել է 102 անգամ
 


Այս թեմայով