Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ է խորտակվել, 30 մարդ անհայտ կորած է համարվում

Թուրքիայի Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ է խորտակվել, այն տեղափոխելիս է եղել հիմնականում իրաքցի անօրինական ներգաղթյալների, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Հայտնի է, որ փրկարարները ջրից դուրս են բերել 9 մարդու դի, ևս 30 ներգաղթյալ մինչ այս պահը համարվում է անհայտ կորած:

Միջադեպի մասին առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցներին ահազանգել է ծովի ջրերում փրկված իրաքցի մի կին, որը կարողացել է դուրս գալ ջրից ու իրավապահներից օգնություն է խնդրել:

Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Աշխատանքներում ներգրավված են մեկական ուղղաթիռ և ինքնաթիռ, երկու լաստանավ ու փոքր ռազմանավ:

Այս թեմայով