Թուրքիայի արևելքը դատարկում են, այնտեղ հայերին բնակեցնելու համար

turkey 590x300Թուրք լրագրող, սյունակագիր Մեհմեդ Շևքեթ Էյգին հրապարակել է «Արդիական հարցեր և պատասխաններ» հոդվածը, որով ցույց է տալիս Թուրքիայի ներքին բարդ իրադրության պատճառները: Հիմնականում Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների, բնակչության շրջանում ինքնության փնտրտուքների և դրանց վտանգավորության թեմաներով գրող Էյգին «Milli» թերթում հրապարակված հոդվածում հարց ու պատասխանի  տեսքով ներկայացնում է, թե ինչպիսի կառույց է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), ում կողմից է հովանավորվում, ինչ  դեր ունեն հայերը և հրեաները:

Ներկայացնում ենք այդ հարց ու պատասխաններից առավել ուշագրավները:
Հարց
PKK-ն արդյո՞ք քրդական շարժում է:
Պատասխան
Արտաքնապես այդպես է երևում և այդպես է ցուցադրվում, սակայն PKK-ն, թե գաղափարապես, թե՛ նպատակներով խաչակրաց և սիոնիստական շարժում է:
Հարց
Ի՞նչ կլինի, եթե PKK-ն հաղթի:
Պատասխան.
Թուրքիան կմասնատվի:
Հարց
Քրդական պետության ստեղծումը արդյո՞ք քրդերի օգտին կլինի:
Պատասխան
Մեծամասնության, այսինքն սուննի քրդերի օգտին չի լինի:
Հարց
PKK-ին քանի՞ պետություն է աջակցություն ցուցաբերում:
Պատասխան
Դրանց թիվը մոտ 20 է: Դրանց թվում կան նաև երկրներ, որոնք բարեկամ են թվում, սակայն թշնամաբար են վարվում:
Հարց
Ինչո՞ւ է դատարակվում արևելյան և հարավարևելյան Անատոլիան:
Պատասխան
Ապագայում այդ տարածքներում առաջին իսկ հնարավորության դեպքում հայ և հրեա բնակչություն կբերվի:
Հարց
PKK-ին աջակցող գիտնականները թուրք ե՞ն, մահմեդական ե՞ն:
Պատասխան
Նրանց մեծ մասը ազգային ինքնությունը թաքցրած ծպտյալներ են, երկու ինքնություն ունեն:
Հարց
Մեդիադաշտում PKK-ին կողմնակից թերթեր և լրագրողներ կա՞ն:
Պատասխան
Չափից շատ կան:
Հարց
PKK-ն ամբողջապես հնարավո՞ր է վերացնել:
Պատասխան
Դա շատ դժվար է:
Հարց
Հայերը Թուրքիայից որքա՞ն հող են պահանջում:
Պատասխան
Այնքան հող, որ 5 անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի տարածքը:
Հարց
Քրդական հարցում Իսրայելի նպատակը ո՞րն է:
Պատասխան
Ցանկանում է ավետյաց երկիրը հիմնել: Մեր հարավային տարածքների վրա ստեղծել Իսրայել պետությանը արբանյակ քրդական պետություն:
Հարց
Ըստ իսլամի, Ղուրանի և մարգարեական չափորոշիչների՝ Թուրքիայի մահմեդական համայնքի վիճակը լա՞վ է, թե՞ վատ է:
Պատասխան
Արդեն վատ չէ, նույնիսկ շատ վատ է:
Աղբյուր`    Ermenihaber.am

 

 


Այս թեմայով