Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել Արցախի հիմնախնդիրը, այս մասին տեղեկանում ենք Չավուշօղլուի Twitter-յան պաշտոնական էջից:

Նշվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ զրույցում Չավուշօղլուն վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը մինսկյան գործընթացին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը: Նոյեմբերի 13-ին Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել էր արցախյան հիմնախնդիրը:

Շաբաթներ առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Արցախի հիմնախնդիրը նույնչափ կարևոր է Թուրքիայի համար:

 


Այս թեմայով