Թուրքիայից 17 հյուր է ժամանել Արագած Ախոյանի որդու հարսանիքին. «Հրապարակ»

արագած«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ու հակահայկական տրամադրությունների սրմանը, Թուրքիայից 17 հյուր է ժամանել ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու հարսանիքին։ Մեկը հայտնի իրավաբան, Հրանտ Դինքի գործով զբաղվող Էլդար Դողանն է՝ հայազգի պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը, որը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության անդամ է։ Նա նույնպես պետք է ժամաներ, սակայն Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւից հետո Թուրքիայի Մեջլիսը փակ նիստեր է անում, ինչը խոչընդոտել է պատգամավորի այցը։ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք՝ իր հյուրերը չե՞ն վախեցել թուրքական իշխանությունների ճնշումներից։ «Իրենք ասում են, որ վախենում են, բայց դա մեր կյանքի պայքարն է, պիտի կարողանանք դեմոկրատ Թուրքիա կերտել, որտեղ ապրող ազգերը կունենան իրեն հասանելիք իրավունքները»»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով