Թուրքիային սպասվում են մութ ու ցուրտ տարիներ

12087596_1656110474606933_1284306225_nՎերջին օրերի ամենաքննարկվելիք դեպքերը Ռուսաստանի օդային գնդակոծումներն են ուղղված Իսլամական պետությանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը խոսելով Սիրիայի ճգնաժամի մասին` ասաց, որ Մերձավոր Արևելքում իրադարձությունները շատ արագ են զարգանում.«Մերձավոր արեւելքում այնքան արագ են դեպքերը զարգանում որ դժվար է որեվէ եզրահանգման գալ, բայց ինձ համար ամենահատկանշական երեւույթը սահմանների խաղտումն էր Ռուսաստանի կողմից։ Այս քայլով Ռուսաստանը նպատակ ուներ Թուրքիային ասելու, որ քո օդային սահմանը հսկվում է իմ կողմից եւ դու չես կարող որեւէ օգնություն հասցնել Իսլամական պետությանը։
Էրդողանի Ռուսաստան այցի հետ կապված` կարող եմ ասել, որ դա ևս Ռուսաստանի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Հակառակը Էրդողանի արած հայտարարությունները ատոմակայնի կառուցման մասին, ոչ այլ ինչ էր քան մարտահրավեր»,-ասաց թուրքագետըէ ավելացնելով, որ Թուրքիային սպասվում են մութ ու ցուրտ տարիներ: Քանի որ գազի հիմնական պաշարը նա ստանում է Ռուսաստանից։
Անդրադառնալով Ռուսաստան-ԱՄՆ հակադրություններին բանախոսն ասաց.«Սիրիայում` ԱՄՆ Ռուսաստան հակամարտությունում Ռուսաստանը դեռ հաղթող է եւ սրանով ռուսները ապացուցում են, որ Սիրիայից ձեռք քաշողը չեն»- ասաց բանախոսը:

Զուզան Խուբոյան

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով