Թուրքերի, քրդերի և ահաբեկիչների շահերը համընկնում են

erdogan-588x356Վերջին շաբաթներին միջազգային հանրության ուշադրությունը կնետրոնացել է Իրաքում և, մասնավորապես, այս երկրի հյուսիսում կատարվող իրադարձությունների վրա: «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ծավալած գործողությունները, որքան էլ անսպասելի են թվում` իրականում այդ գործողությունների մասին կարելի էր կռահել դեռ ամիսներ առաջ տեղի ունեցող մանր գործողություններից, որոնք այս կազմակերպությունն իրականացնում էր Իրաքի հյուսիսում:

Այս օրերին բազմաթիվ կարծիքներ են հնչում ահաբեկչական կազմակերպության հարձակման նպատակաների մասին, սակայն, չգիտես ինչու, ոչ ոք չի նկատում, թե ինչու հենց հիմա տեղի ունեցան այդ հարձակումները և ում էին դրանք ձեռնտու բացի ահաբեկիչներից: Հետևելով Իրաքում ընթացող զարգացումներին, վստհաբար կարելի է ասել, որ ահաբեկիչները, բացի իրենց ազդեցության գոտու մեծացումից, իրականացնում են նաև արտաքին որոշ ուժերին ձեռնտու գործողություններ: Նրանց գործողությունների վերաբերյալ իր հստակ տեսակետն է հայտնել Թուրքիայի վարչապետ  Էրդողանը: Թուրքիայի վարչապետը TRT Haber հեռուստաալիքով հայտարարել է.«Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի վրա։ Իրաքի բանակի 98 տոկոսը շիաներ են, ինչը վկայում է, որ սուննիները ճնշվել են Մալիքիի կառավարության կողմից»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները սունի մահմեդականներ են`  հասկանալի է դառնում, որ Էրդողանը հրապարակային իր աջակցություն է հայտնում այդ կազմակերպությանը և օրինական է համարում նրանց գործողությունները: Էրդողանի հայտարարությունը գալիս է հաստատելու նաև այն լուրերը, ըստ որոնց՝ Թուրքիան օգնություն է ցուցաբերում Սիրիայի տարածքում գործող մի շարք ահաբեկչական կազմակերպությունների, որոնց թվում է նաև «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակեպությունը: Այս ահաբեկչական կազմակերպությունները որոշակի հարցրերում ծառայում են Թուրքիայի շահերին, ինչպես դա եղավ հայաբնակ Քեսաբի դեպքում:

Վերլուծելով Իրաքում կատարվող իրադարձությունները՝ մեկ հետաքրքիր դիտարկում ևս կարելի է կատարել: Առաջին հայացքից ահաբեկիչների դեմ պայքարող Իրաքյան Քուրդիստանը ևս օգտվեց ահաբեկիչների ծավալած գործողությունների արդյունքում:  Ահաբեկիչների ներխուժումից հետո ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ Իրաքյան Քուրդիստանը կարողացավ իր վերահսկողության տակ առնել դե յուրե քրդկան ինքնավարության մաս հանդիսացող Քիրկուկ քաղաքը, որը նախկինում իր վերահսկողությնա տակ չեր գտնվում, քրդրեը կարողացան նաև իրենց վերահսկողության տակ առնել եզդիաբնակ Շանգալի մարզը, որը վիճելի տարած էր համարվում, և նրա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով: Այս տարածքները քրդերն իրենց  վերահսկողության տակ առան առանց որևէ լուրջ դիմադրության:

Այս ամենին, եթե գումարենք Իրաքի Քրդկան ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հայտարարությունը, որը նա արել էր CNN-ի հետ զրույցում, վստահաբար կարելի է ասել, որ այս իրավիճակը քրդրերին ևս ձեռնտու է: «Քուրդ ժողովրդի ցանկությունն այն էր, որ Իրաքում հաստատվեն դեմոկրատական կարգեր: Մենք կողմնակից չենք եղել Իրաքի մասնատմանը: Իրաքն այժմ մասնատված է, և մեզ ոչինչ անել չի մնում, քան պաշտպանել մեր սեփական իրավունքները: Նուրի Ալ Մալաքիի իշխանությունը չի կարողանում տիրապետել իրավիճակին»,-նշել է Բարզանին` ավելացնելով, որ Իրաքի քրդերի 90 տոկոսն անկախության կողմնակից է:

Այսպիսով, ամփոփելով պետք է արձանագրել, որ Իրաքում ստեղծված իրավիճակը ձեռնտու է Թուրքիային (նաև Թուրքիայի աջակից ԱՄՆ-ին), Իրաքի քրդկան ինքնավարությանը և ահաբեկիչներին, որոնց համար Սիրիայում կրած պարտություններից հետո ազդեցության նոր գոտի գտնելը անհրաժեշտություն էր:

Արման Օզման

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով