Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թուրքերը լուրեր են տարածում, որ Արցախի կողմից քուրդ զինյալներ են կռվում

Թուրքերը լուրեր են տարածում, որ Արցախի կողմից քուրդ զինյալներ են կռվում

PKKEinheitԹուրքական «Ենիակիթ» լրատվականը ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող զինված հակամարտությանը հայկական կողմից մասնակցում են նաև Քրդստանի Բանվորական Կուսակցության (PKK) 400 զինյալ: Հիշեցնենք, որ ՔԲԿ-ն թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն և այս կերպ Թուրքիան փորձում է ստվերել Արցախի բանակի ներուժը և վերջին օրերին արձանագրած հաղթանակները: Հիշեցնենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։

Դիտվել է 1,677 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy