Home » Real Politik » Թուրքերը Արցախում զոհված զինծառայողին ներկայացնում են, որպես քուրդ ահաբեկիչ

Թուրքերը Արցախում զոհված զինծառայողին ներկայացնում են, որպես քուրդ ահաբեկիչ

ermenistan-savunma-bakani-pkk-li-teroristin-evini-ziyaret-etti-1455958991Ադրբեջանական և թուրքական լրատվական կայքերը ապատեղեկատվություն են տարածում ՀՀ բանակի զինծառայող Սիդար  Ալոյանի  զոհվելու կապակցությամբ: Նրանք տարածում են լուսանկարներ, որտեղ ներկա է նաև ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ զոհվածի տանը առկա է Քրդստանի Բանվորական Կուսակցության դրոշը եզրակացնում են, որ Սիդար Ալոյանը ՔԲԿ զինայալ է, ով կռվում է հայկական բանակի կազմում: Զոհվածի ընտանիքին չճանաչողները միանգամայն կարող են հավատալ տարածվող տեղեկատվությանը, ուստի շատ կարևոր է, որ հայկական կողմը համատասխան քայլեր ձեռնարկի թուրքական ապատեղեկատվությունը բացահայտելու համար:

ՀՀ բանակի զինծառայող Սիդար Ալոյանի տանը ՔԲԿ-ի դրոշը հայտնվել է ոչ թե այն պատճառով, որ տղան այդ կուսակցության զինյալ է, այլ նրա  հայրական տատը ՔԲԿ համակիրներից է և իրեն համարում է Աբդուլա Օջալանի գաղափարի կրողը: Նրանք նաև հանդիսանում են եզդի համայնքի ներկայացուցիչներ ու Սիդար Ալոյանի ընտանիքի համոզմաբ եզդիները քրդերի նախնիներն են: Ահա սա է պատճառը, որի հետևանքով էլ ՔԲԿ դրոշը հայտնվել է զինծառայողի տանը: Հայաստանը ոչ բռնատիրական և ազատ երկիր է և հասկանալի է, որ ՊՆ նախարարը հյուր գնալով զոհված զինծառայողի տուն  չէր կարող  հրահանգել հեռացնել դրոշը:

Ահա այն կայքերը, որոնք անդրադարձել են

www.turkiyegazetesi.com.tr

www.vesti.az

Դիտվել է 1,262 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy