Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել քուրդ զինյալների մոտ 20 թիրախի

turk.thumbԹուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել երկրի հարավ-արևելքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանակի ներկայացուցիչներին։

Թուրքիայում արգելված կուսակցության ներկայացուցիչների 17 դիրքերին օդային հարվածներն իրականացվել են օգոստոսի 10-ին և 11-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հուլիսի կեսից թուրքական բանակը մի քանի գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և հանրապետության տարածքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ: Ոչնչացվել են քուրդ զինյալների տասնյակ կետեր, ավելի քան 250 քուրդ է սպանվել, այդ թվում՝ նաև ղեկավարներ, ավելի քան 400 հոգի վիրավորվել է:

Դրան ի պատասխան կուսակցությունն ակտիվ մարտական գործողություններ է սկսել թուրքական տարածքում՝ գրեթե ամեն օր մի քանի հարձակում իրականացնելով ուժայինների վրա:

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով