Թուրքական զորքերը հրետակոծել են Աֆրինը, զոհվել է առնվազն 18 մարդ

Թուրքական հրետանին առավոտից ինտենսիվ կերպով գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ), հայտնել է Firat քրդական գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:

Առնվազն 18 մարդ է զոհվել Էլ-Քադիմայի, Աշրաֆիայի և Մահմուդիայի շրջաններում: Զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի թաղամասերին: Գործկալության տվյալով՝ ավերված շենքերի փլատակների մեջ կան տուժածներ: Կարմիր Մահիկի քրդական ընկերության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում կամավորների խմբերի հետ միասին:
Ավելի վաղ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատների դիրքերին, որոնք պաշտպանում են քաղաքը, հարված է հասցրել թուրքական օդուժը: Firat-ի տվյալով՝ զոհվել է վեց մարդ:

 

 

Այս թեմայով