Թող վարչապետը հակառակն ասի, ես հեռուստատեսությամբ կուկարիկու կկանչեմ

231851681395490121Ուրախ եմ, որ ի դեմս «Դեմ եմ»-ի այսպիսի լավ նախաձեռնություն է ստեղծվել Այսօր «Դեմ եմ»-ի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Կուտակայինի եկամուտների ձևավորումը դրված է մեր ուսերին, այնինչ ՀՀ-ում առանց այդ էլ աղքատ մարդիկ են ապրում: Ոչ մի վարչապետ, ոչ մի նախարար չի համարձակվել մինչև հիմա գալ մեր հետ առերես հարցուպատասխանի՝ համոզելու, որ պարտադիր կուտակային համակարգը շահավետ է ՀՀ քաղաքացիներին»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ անտրամաբանական է, որ ՀՀ-ն իր քաղաքացիների միջոցները «պարտքով տա» 45 տարի ժամկետով, այն էլ՝ ընդամենը 2 ֆոնդերի: «Մինչդեռ Ռուսաստանում այդ ֆոնդերը երկու հարյուրից ավել են, Չիլիում դրանք 23-ն են, Ուկրաինայում իննսունից ավելի են: 45 տարով մեռնելու գործիք Հայաստանում չկա, 45 տարվա պարտքը նոնսենս է, հիմար ռեկորդ: Թող վարչապետը հակառակն ասի, ես հեռուստատեսությամբ կուկարիկու կկանչեմ ու ներողություն կխնդրեմ: Չի կարելի մեզ հիմարացնել, հիմար է նա, ով նման «բարեփոխումներ է» առաջարկում: Այնպիսի անհեթեթություն են մեյդան բերել, որ զիլ հաղթանակն անխուսափելի է»,- ասաց Բագրատյանը:

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով