Թողեք՝ աշխատենք. բողոքի ակցիա՝ նարգիլեի կիրառման սահմանափակման դեմ

Մի խումբ երիտասարդներ, ինչպես նաև՝ Սփյուռքից Հայաստան տեղափոխված ու իրենց բիզնեսը սկսած քաղաքացիներ իրենց բողոքի ակցիան էին իրականացնում Առողջապահության  նախարարության շենքի մոտ՝ «Թողեք՝ աշխատենք», «Չեմ ուզում արտագաղթել», «Չեմ ուզում կորցնել աշխատանքս» պաստառներով:

Բողոքի ակցիայի պատճառը Առողջապահության նախարարության այն որոշումն է, ըստ որի՝ պետք է փակվեն Հայաստանում գործող նարգիլե ծխելու վայրերը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանրային քննարկում իրականացնել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թարոսյանի հետ: Սակայն նախարարության աշխատակիցը տեղեկացրել է, որ հանրային քննարկում արդեն տեղի է ունեցել Ամերիկյան համալսարանում շահագրգիռ կողմերի հետ միասին:

Երիտասարդները նշեցին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, մշակում են պլաններ, որից հետո կբարձրաձայնեն իրենց հետագա գործողությունների մասին:

Սիրիայից ներգաղթած գործարարներից մեկն էլ, ով, իր խոսքով, մեծ ներդրումներ է արել Հայաստանում, հայտարարել է, որ եթե որոշումը չվերանայվի, ստիպված կլինի արտագաղթել Հայաստանից:

Այս թեմայով