Թոխմախն ու Շմայսն անմահ են

աժ նիստ8« ՀՀԿ-ում ոչ ոք չգիտի, թե ինչ ասել է ռեյտինգային քվեարկություն. «Մասնագիտական խումբն այս պահին այդ հարցերի վրա է աշխատում»։ ՀՀԿ-ում գիտեն միայն մեկ բան՝ ով շատ ձայն բերեց, նա էլ մտնելու է ԱԺ։ Փաստորեն, Թոխմախն ու Շմայսն անմահ են։ «Ոչ, մահացյալ են, որովհետև այլ տարբերակ է կիրառվելու, ասենք՝ Մհերը, այո, շատ ձայն բերող է, սակայն նա իր տեղը պետք է գիջի և առաջարկի ավելի «ցիվիլ» թեկնածուի, ասենք՝ իր որդուն։ Եթե հիշում եք՝ նման փորձարկում արվեց Մալաթիայում՝ Սամվել Ալեքսանյանի «դեպքում» Կորյուն Նահապետյանը եկավ։ Սուրիկ Խաչատրյանի դեպքում պատգամավոր դարձավ մտավորական խավի ներկայացուցիչը»,– տեղեկացրեց ՀՀԿ-ական զրուցակիցը։ Փաստորեն, մրից ելնում՝ մրջուրն եք ընկնում, դինաստիոն է դառնում ընտրակարգը։ «Ոչ, ցիվիլ է դառնում»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով