Թոխմախի Մհերի տարածքում հավաք է. գիշերը կարող են հարձակվել ակտիվիստների վրա

«Երբ Թոխմախի գազալցակայանում էն հայտնի «քաղաքացիական հագուստով» տղերքն են հավաքվում, դա թերևս թեժ գիշերվա մասինա ակնարկում: Մի քանի առանց պետհամարանիշերի մեքենա նկատեցի, տղերքի թիվն էլ մոտ 200 հոգի, ըստ վիդեոներիս հաշվարկի»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ օրվա ընթացքում քաղաքացիները էլի էին ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) գազալցակայանում նկատել կասկածելի մեքենաների կուտակում: Այս պահին վտանգ կա, որ հավաքված այս անձիք կարող են գիշերը հարձակվել հրապարակներում մնացած ընդդիմադիրների վրա ու փորձեն նրանց դուրս հանել հրապարակներից:

 


Այս թեմայով