Թշնամին գիշերն ավելի քան 1400 կրակոց է արձակել

banakՍեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Ինչպես այսօր տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարարությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն` միայն խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

Դիտվել է 56 անգամ
 


Այս թեմայով