Թշնամին գիշերը դիպուկահար հրացաններից կրակ է բացել

ԴիպուկահարՕգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմիցհրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ,որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 430 կրակոց, այդ թվում 52 կրակոցդիպուկահար հրացաններից:

Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է 109 անգամ
 


Այս թեմայով