Թիվ 8/08 տեղամասում լցոնման դեպք է արձանագրվել. խախտումն արձանագրվել է

41342-472x265Մալաթիա Սեբաստիա թաղամասում, թիվ 8/08 տեղամասում լցոնման դեպք է արձանագրել, որը չեն հասցրել կանխել. այս մասին լրագրողներին ասաց տեղամասի ՀԱԿ հանձնաժողովի քարտուղար Հմայակ Պետրոսյանը: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ խախտումն արձանագրվել է:

Նա պատմեց, որ իրենց տեղամասում էլ են վաղ առավոտից արձանագրել կուտակումներ, այստեղ էլ թաղի տղաներն են վերահսկողություն իրականացնում:

Ի դեպ, ըստ նրա, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների վստահված անձինք տեղամաս չեն եկել, փոխարենը եկել են միայն ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից:

Դիտվել է 119 անգամ
 


Այս թեմայով