Թիվ մեկ օլիգարխը շարունակում Է «աղքատանալ»

լֆիկ«ՀՀ Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել Է այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը և նրանց վճարած հարկերի մասին տեղեկանքը։ Պարզվում է, որ մեր թիվ մեկ օլիգարխը շարունակում Է «աղքատանալ»։
Խոսքը, բնականաբար, Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) մասին է։ Այս տարվա առաջին եռամսյակում նրան պատկանող երեք խոշորագույն ընկերությունները՝ «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» և «Ա և Գ» ընկերությունները միասին վերցրած վճարել են 4.2 միլիարդ դրամի հարկ, որը 16 տոկոսով, կամ 850 միլիոն դրամով պակաս Է անցած տարվա նույն ցուցանիշից։ Հատկապես ուշագրավ Է, որ Լֆիկի «աղքատացումը» դառնում Է արդեն խրոնիկ։ Անցած ողջ տարվա ընթացքում նրան պատկանող այս երեք ընկերությունները ևս 12 տոկոսով ավելի քիչ Էին հարկ վճարել, քան 2014 թվականին։ «Տարօրինակն» այն է, որ Ալեքսանյանի հարկերի նվազմանը զուգընթաց նրա բիզնեսները ընդլայնվում են աննախադեպ արագությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 665 անգամ
 


Այս թեմայով