Թե ինչպես սիրիահայ Կարոն կտրեց Սերժ Սարգսյանի և Բաշար Ասադի եղբոր մազերը

836286Եզնիկ Կողբացի փողոցի վրա գտնվող փոքրիկ վարսավիրանոցում են աշխատում սիրիահայ վարսավիրներ Կարո եւ Հովիկ Թավոյանները: Սիրիայում այս անունները մեծ հռչակ եւ հարգանք են վայելում ոչ միայն սիրիահայերի, այլեւ արաբների շրջանում: Նրանք Սիրիայի ամենահայտնի վարսավիրներն են ու վայելել են շրջապատի հարգանքը: Թավոյանների ընտանիքում վարսավիրությունն ավանդական զբաղմունք է. վարսավիրությամբ են զբաղվել նաեւ նրանց հայրն ու պապը: Թավոյան եղբայրներն, իհարկե, այդ հարցում հասել են վարպետության ամենաբարձր մակարդակի: Եղբայրները սպասարկել են Սիրիայում ամենաբարձր խավի անձանց. այդ թվում ներկայիս նախագահ Բաշար Ասադի եղբորը` Բասել Ասադին:

«1979 թվականն էր: 17 տարեկան էի ու պետք է զորակոչվեի բանակ: Ընդհանուր զորքի պատասխանատուի ազգականն իմ հաճախորդն էր, եւ ես մեկնեցի Դամասկոս, որպեսզի զինվորական ծառայության հարցերը քննարկեմ: Այդ ընթացքում բարեկամացա ընդհանուր զորքի պատասխանատուի եւ նրա որդիների հետ: Նրանց մազերը կտրեցի եւ նրանք շատ հավանեցին: Մինչ ես Դամասկոսում էի, նրանց հաճախ էր հյուրընկալվում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի եղբայրը` Բասել Ասադը եւ մեկ օր էլ ծանոթներս ինձ առաջարկեցին կտրել Բասել Ասադի մազերը: Դա իհարկե մեծ պատիվ էր, քանի որ Բասելին Սիրիայ ում շատ էին հարգում եւ եթե նա չզոհվեր, հաստատ կդառնար Սիրիայի հաջորդ նախագահը: Բասելը շատ ազնիվ մարդ էր, հարգանքով, խելացի: Ընդհանրապես, Ասադները լավ մարդիկ են, հայասեր եւ հարգանքով են վերաբերվում հայերին»,- «Արմենպրեսի» հետ զրույցում պատմում է Կարոն:

 

Դիտվել է 225 անգամ
 


Այս թեմայով