Թեժ մայիս է սպասվում պատգամավորներին

աժ9«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ մայիս է սպասվում հայրենի օրենսդիրներին, նրանք ողջ ամիսն ստիպված են լինելու մնալ խորհրդարանի խրամատներում։ Մայիսի 10-ին կմեկնարկի արտահերթ նստաշրջանը, 16-19-ին՝ հերթական քառօրյան, մայիսի 23-ից էլ մշտական հանձնաժողովներում կմեկնարկի 2015-ի բյուջեի կատարողական հաշվետվության քննարկումը։

ՀՀԿ-ականները չեն բացառում, որ առաջիկայում մի քանի արտահերթ կհրավիրվի, քանի որ դեռ երկու ընթերցում պետք է ԸՕ նախագիծն անցնի՝ հունիսի 1-ին ընդունվելու համար։ Հարկային նոր օրենսգրքի փաթեթն է արդեն ուղարկվել ԱԺ, կան բազմաթիվ այլ նախագծեր, որոնք պետք է անցկացնեն։ Ի դեպ, կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է մայիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը:

Ըստ այդմ, արտահերթի օրակարգում հատուկ ընթացակարգով կրկին կներկայացվի աղմկահարույց «Հրազդան-ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքները ներելու եւ այն ՎՏԲ-ի կառավարմանը հանձնելու մասին նախագիծը, որի քվեարկությունը, հիշեցնենք, անցած շաբաթ տապալվեց քվորում չապահովվելու պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով