Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

unnamed (3)Օգոստոսի 15 – 21-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 185 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 144-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 41 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 70 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 8 -ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 


Այս թեմայով