Թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումն ավարտվեց.ԱՄՆ պետդեպ

պետդեպԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտարարում է, որ Միացյալների Նահանգների կառավարությունը թեթևացած է, որ Էրեբունու ոստիկանական պարեկապահակային ծառայության շենքի գրավումից հետո ստեղծված իրադրությունը հուլիսի 31-ին հանգուցալուծվեց։

«Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է»,- այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել. «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում»:

 

Դիտվել է 136 անգամ
 


Այս թեմայով