Թաք թեյ կին պատգամավորներին

աժժժժժժժժժԱԺ նիստերի դահլիճը, որը նախատոնական օրերին չէր ջեռուցվել, այսօր անասելի սառն էր. որոշ պատգամավորներ ստիպված էին վերակուներով գնալ դահլիճ: Խորհրդարանի միջանցքները ևս չեն ջեռուցվում և լրագրողները ստիպված են այդ պայմաններում աշխատել:

Նիստի ընթացքում ԱԺ դահլիճում տեղերից պարբերաբար դժգոհություններ էին հնչում, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:

Որոշ բողոքներից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Շարմազանովը նկատեց. «Մի լավ լուր հայտնեմ. առաջին անգամ ԱԺ նախագահությունը ձեզ՝ կին պատգամավորներիդ կհյուրասիրի տաք թեյ, որպեսզի չլքեք դահլիճը»:

Թեյը  դուր չեկավ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, որը դժգոհեց՝ «թեյը շատ քաղցր է», ինչին ի պատասխան Շարմազանովը նկատեց. «Տժվժիկի պատմությունը մի՛ սարքեք»:

Դիտվել է 112 անգամ
 


Այս թեմայով