Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսվել

շունՈւսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ: Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ էլ ծախսել է. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս: Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ: Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ: Հաշվի առնելով այն իրողությունը, թե մայրաքաղաք Երեւանում որքան շատ են թափառող կենդանիները եւ քանի անբարեկարգ շենքեր կան, արդեն կարելի է եզրահանգում անել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները: Փոխարենը հայտնի է, որ Տարոն Մարգարյանի սեփական PR-ը երեւանցիների գրպանի վրա արժեցել է 35.7 մլն դրամ:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 68 անգամ
 


Այս թեմայով