Թարմ տեղեկատվություն Մատաղիս և Թալիշ համայնքներից. իրավիճակը հանգիստ է

թալիշՀայկական մի շարք լրատվական կայքերի տարածած այն տեղեկատվությունը, թե իբրև հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, և այս պահին առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ հեռախոսազրույցում րոպեներ առաջ տեղեկացրել է Մարտակերտի թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Հարությունյանը:

«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, Թալիշում և Մատաղիսում հանգիստ է: Առաջնագծում այդ ուղղություններով հակառակորդի կողմից հատուկենտ կրակոցներ կային, բայց այս պահին սահմանին  դրությունը լարված չէ»,- ասել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ ինքը մեկ ժամ առաջ է վերադարձել նշված բնակավայրերից, իսկ ավելի ստույգ՝ րոպեներ առաջ կրկին զանգել է և տեղերից ճշտել առկա իրավիճակը:

 


Այս թեմայով