[Թարմացվող].Ցուցարարները շարժվեցին դեպի նախագահական. իրավիճակը լարված է

13882329_1740320102888462_8671092951133242363_n[30.07.2016/22:40]. Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր ժամը 19:00-ին սպասվում է բողոքի ակցիա, որի մեկնարկը պետք է տրվեր Ազատության հրապարակից: Բողոքի ակցիան սկսելուց ժամեր անց ցուցարարները որոշեցին երթ իրականացնել: Ցուցարարները երթով  Նալբանդյան փողոցով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Այս պահին ցուցարարները Բաղրամյան պողոտայում են, ոստիկանները փորձում են փակել ճանապարը:

[Ժամը 23:00] Այս պահին ցուցարարները նստացույց են իրականացնում, իսկ ոստիկանության զորքերը արդեն իսկ դիրքավորվել են: Ոստիկանական շղթայից առաջ փշալար է փռվել: Ցուցարարների շրջանում չկան ելույթ ունեցողներ: Այս պահին հստակ չէ ցուցարարների պահանջը և նպատակը Բաղրամյան փողոց գալու:

[Ժամը 23:10] Այս պահին ցուցարարներից մեկը ի նշան բողոքի ինքնահրկիզվեց: Ցուցարարների ջանքերով կրակը մարվեց:
Տուժածը Բաղրամյան պողոտայից հիվանդանոց տեղափոխվեց տաքսիով:Այրվածքներ ունեցող տղամարդը չցանկացավ տեղափոխվել հիվանդանոց պետավտոտեսչության մեքենայով։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ վիճակում է ինքնահրկիզվող քաղաքացին:

Դիտվել է 722 անգամ
 


Այս թեմայով