Թանկացումները հասան դպրոց

Այն, որ Հայաստանում գնաճն օր-օրի ավելի մեծ թափ է ստանում, այդտեղ  երկրորդ կարծիք չկա:  Մեր երկրում գնաճը որևէ իրավական հիմնավորում չունի, և  միանշանակ է, որ դրա հիմնական պատճառը գերմոնոպոլիզացված վիճակն է Հայաստանում: Եթե դիտարկենք քաղաքակիրթ պետությունների գնաճերը, կնկատենք , որ եկամուտների աճն առաջանցիկ տեմպով է գնում, քան գների աճը , իսկ մեզ մոտ այդ կանոնը բացարձակ չի գործում՝ կա գնաճ, բայց չկա եկամուտնորի ավելացում :

Գաղտնիք չէ նաև , որ Ամանորին ընդառաջ մեր երկրում բազում ապրանքատեսակների գներ առանց որևէ պատճառի կտրուկ աճում են և հասնում առավելագույն գնի:

Թերևս վերոնշյալը մեզ  քաջ հայտնի և ինչ որ տեղ «սպասված» իրավիճակ է դարձել՝ ծանոթ լինելով մեր երկրում գործող իշխանական համակարգի թերի կամ  ոչ ռացիոնալ աշխատելաոճին:

Այսօր Politik.am-ի թղթակիցն ականջալուր է եղել հերթական թանկացման մասին խոսակցության, որը տեղի է ունեցել դպրոցներում: Երթուղային տրանսպորտում մի երեխա իր մորից խնդրել է, որ սովորականից շատ գումար իրեն տրամադրի՝ ընդմիջմանը սնունդ գնելու համար : Մայրը զարմացած հարցրել է, թե ինչն է  շատ գումար ուզելու պատճառը, երեխան շեշտակի պատասխանել է . « Մա՛մ, մեր դպրոցում էլ են ամեն ինչ թանկացրել, փոքր խաչապուրին 70 դրամից դարձել է 80 դրամ, մեծը՝ 150 դրամից՝ 170, կարտոֆիլով խաչապուրին 100 դրամից դարձել է 120 դրամ, էն իմ սիրած տորթն էլ 200 դրամ էր, դարձել է 250 դրամ, հոթ-դոգը 180-ից դարձել է 200 դրամ»,- խոսակցությանը այսքանով է հասցրել տեղեկանալ մեր թղթակիցը, քանի որ պետք է իջներ երթուղայինից:

Այս ամենը  կրկին ապացույցն է այն բանի , որ մեր երկրում, բացի այն, որ թանկացումները   ոչ մի իրական հիմանավորում չունեն, այլ վաղուց անցել են բոլոր բարոյական նորմերի սահմանները:

 


Այս թեմայով