Թանկարժեք մեքենաներ և ավելի քան 3.5 միլիարդի կարողություն. պատգամավորի ունեցվածքը

arm14510197147Մենք շարունակում ենք ներկայացնել պաշտոնյաների ունեցվածքը, որը նրանք կուտակել են իրենց պաշտոնավարման տարիներին: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում պետական պաշտոնյաների մեծ մասը չարաշահում է իր պաշտոնական դիրքը և իրենց հարստության կուտակման հիմնական միջոցը հենց դա է:

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է պատգամավոր Արկադի Ստանիսլավի Համբարձումյանը նույն ինքը Դերժավայի Արկադը: ՈՒսումնասիրելով նրա հայտարարագրերը, որը նա ներկայացրել է Բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով զարմանալ կարելի է, թե ինչպես է նա հասցրել նման կարողություն կուտակել:

2011 թվականին նա գնել է PORSCHE CAYENNE Turbo 4.8 մակնիշի ավտոմեքենա 58 միլիոն դրամով 90 միլիոն դրամով հողատարածք:

Ըստ հայտարարագրի պատգամավորը պաշտոնը ստանձնելու պահին` 2012 թվականին  ունեցել է 8 250 000 դրամ գումար և ուրշ ոչինչ:

Իսկ ահա 2013 թվականին պատգամավորի կարողությունը անհասկանալի կերպով հարյուրապատկվում է: Ըստ իր իսկ կողմից ներկայացված հայտարարգրի նա միան 538 միլիոն դրամի փոխառություն ունի հանձնած: Նույն տարում նա ստացել է 355 միլիոն դրամի եկամուտ:

Արդեն 2014 թվականին նա, որպես փոխառություն հանձնել է 1 միլիարդ 127 միլիոն դրամ գումար: Իսկ 2014 թվականի նրա եկամուտները կազմել են 792 միլիոն դրամ:

2015 թվականին նա, որպես փոծառություն արդեն իսկ հանձնել է 2 միլիարդ 200 միլիոն դրամ գումար: 6 միլիոն դրամով գնել է TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 մակնիշի ավտոմեքենա, իսկ եկամուտները կազմել է 1 միլիարդ 256 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 250 միլիոնը ստացել է, որպես նվիրատվություն:

Դիտվել է 716 անգամ
 


Այս թեմայով