Թալիշի ուղղությամբ կորցված դիրքերը հետ են վերցվել.ՊՆ-ն չի հերքում

թալիշԴեռ գիշերը սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ հայկական կողմը վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաեւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը։

«Հաստատվեց այն տեղեկատվությունը, որ Թալիշի մոտ նախկինում կորցրած դիրքը քիչ առաջ ազատագրվել է մեր զինվորների կողմից»,- գրում է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել:

Ադրբեջանական սոցցանցերում եւս տեղեկություններ են հայտնվել, որ ադրբեջանցիները տարհանում են Եվլախի, Թարթառի, Ախջաբերդի եւ Բարդայի բնակչությանը:

Դիտվել է 490 անգամ
 


Այս թեմայով