Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը:

Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:

Տեղում աշխատում են իրավապահները։ Կատարվածի վերաբերյալ այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

 


Այս թեմայով