Թաթուլին Լաչինում սպանելու են

10620612_1461563480772281_2780961743979622439_nՕրերս ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը « բացառիկ » հարցազրույց է ունեցել 1in.am-ի լրագրողի հետ: Հարցազրույցի բացառիկությունը կայանում էր նրանում, որ լրագրողի հարցին թե ինչու է Թաթուլը հեռացել Հայաստանից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և ավելի լավ չէր լինի ընտանիքով գար ու ապրեր Հայաստանում: Երգիչը պատասխանել է.
– Չէ, ազիզ ջան, իմ ընտանիքը արդեն 10 տարի ա ստեղ ա, ես էլ պետք ա գայի ստեղ ապրեի, քանի որ իմ առողջականն էլ արդեն չէր ներում էդքան գնայի-գայի Հայաստան, ամեն օր երգեի։ Էնպես չի, որ ես ընդմիշտ հեռացել եմ Հայաստանից։ Ես ո՞նց կարամ հեռանամ Հայաստանից։ Ես հլը գալու եմ, գնամ Լաչին, կռվեմ, տան սպանեն ինձ։ Դուք ի՞նչ եք խոսում, ի՞նչ հեռանալ։ Ես պետք ա էթամ Շուշիում զոհվեմ, ինչի՞ մասին ա խոսքը։
Փաստորեն ըստ երգչի ազերին պետք է գա հասնի Լաչին ու Շուշի ու ինքն էլ գնա Լաչինում տան սպանեն, Լաչինում սպանվելուց հետո էլ « պետք ա էթա Շուշիում զոհվի »:
Հ.Գ. Հարգելի Թաթուլ Ավոյան մենք շատ ուրախ ենք, որ դու այդչափ հայրենասեր ես ու պատրաստ ես երկու անգամ զոհվել հանուն հայրենիքի, բայց քո միակ ու անկրկնելի զոհաբերությունը կլինի, որ դու չերգես ու հարցազրույցներ չտաս:

Դիտվել է 1,711 անգամ
 


Այս թեմայով