Թաթոյանը կարծում է, որ Շիրխանյանի իրավունքները խախտվում են

Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ՄԻՊ-ը ինչ գնահատական է տալիս պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են արդյոք:

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում էր «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը:

«Մենք որոշում ունենք կայացված. Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են»,- պատասխանեց ՄԻ պաշտպանը:

Արման Թաթոյանը հստակեցրեց`զեկույցում անվանական չեն անդրադարձել այդ խնդիրներին, քանի որ կան դեպքեր, երբ դատապարտյալն ինքը դեմ է լինում նման անդրադարձին, բացի այդ, իրենք գործում են «չվնասելու սկզբունքով»:

«Ասում է՝ շատ ավելի բարդ դեպքեր են հայտնաբերում և հնարավոր է, որ հրապարակային աշխատանքը խանգարի խնդրի լուծմանը»,- ասաց Արման Թաթոյանը և տեղեկացրեց`գրանցել են դեպք, երբ ՄԻՊ-ի որոշումից հետո առողջական խնդիրներ ունեցող անձը ազատ է արձակվել:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով