Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գիտելիքը հզոր զենք է, մեր երկրի համար՝ առավել ևս. Վահե Էնֆիաջյան

Գիտելիքը հզոր զենք է, մեր երկրի համար՝ առավել ևս. Վահե Էնֆիաջյան

վահե էնֆիաջյանԳիտելիքը հզոր զենք է, մեր երկրի համար՝ առավել ևս:
Գիտելիքահեն տնտեսության կառուցումն ու զարգացումը նպաստում են տնտեսությանբոլոր ճյուղերի առաջընթացին անխտիր:Ոչ-ոք չի հերքում, որ մեր գիտությունը ցանկալի զարգացում չի ապրում, բայց,առավել քան վստահ եմ` մենք մեր գենետիկ տեսակով ու հմտություններով կարող ենք և պետք է ինտելեկտուալ մեթոդներով խնդիրները կարգավորելու առաջամարտիկիհմտություններ կիրառենք՝ ի բարօրություն սեփական տնտեսության ու պետության:Մենք միշտ ենք հպարտ եղել մեր տեսակով և անհրաժեշտ է ճիշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի ընթացիկ խնդիրներն արագորեն հաղթահարվեն, իսկ ապագայում նման պատկերն այլևս չկրկնվի:Ելնելով տարածաշրջանային դիրքից և մեր հարևանների հետ ունեցած փոխհարաբերություններից, ակնհայտ է դառնում, որ մենք չունենք այլընտրանք, քան անդադար շարունակել գիտելիքի զարգացմանն ուղղված աշխատանքները:Դպրոցում դրվում է հիմքը, որի ճիշտ շարունակությունը հաղորդում է բուհական համակարգը:Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ արժևորեք գիտելիքը, քանի որ գալու է
ժամանակը, երբ Ձեր ստացած գիտելիքներն անմիջական կիրառում են ստանալու և իրենց նպաստն են ունենալու Հայաստանի Հանրապետության հզորացման գործում:Հարգելի՛ մանկավարժներ, դասախոսներ անգնահատելի է նաև Ձեր դերը վերը նշվածշրջապտույտում:
Հենց Դուք եք, որ կրթում եք սերունդներ, ովքեր մեր այսօրվա և վաղվա օրվա պատասխանատուներն են, նախագահը, վարչապետը, պատգամավորն ու նախարարը, մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրելու վարվող քաղաքական ու տնտեսական կուրսի համար:
Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ է զարգանում, մարտահրավերներն ու խնդիրներն օրեցօր փոփոխվում են, բարձրանում են պահանջներն ու նշաձողերը, որոնց մենք պետք է արագ արձագանքենք, լինենք մրցունակ և կարողանանքաշարհաքաղաքական այս մեծ զարգացումներում մեր կայուն և ուրույն տեղն ունենանք ու այն ընդլայնենք:Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy