Ըստ Սուրիկ Խաչատրյանի՝ հանրաքվեի ցուցանիշը այնպիսին պետք է լինեն, որ Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տարակուսանքի մեջ է գցել ՀՀԿ-ականներին««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սյունիքի, մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հավաքել մարզի համայնքի ղեկավարներին ու հայտարարել է, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին։ Նա նաև ասել է, որ ցուցանիշներն այնպիսին պետք է լինեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի մարզում։

 Բանն այն է, որ Մաքսիմ Հակոբյանի թիմակիցներն արդեն իսկ մասնավոր զրույցներում ասել են, որ իրենք հանրաքվեի հետ կապված որևէ գործընթացի չեն խառնվելու։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց Սուրիկ Խաչատրյանից պարզել տարածված լուրերի իսկությունը։ «Դեռ նման բան չեմ ասել, բայց ասելու եմ։ Մաքսիմ Հակոբյանի հետ կապված ես որևէ խնդիր չունեմ, բայց ես ինքս իմ խնդիրն ունեմ ու պետք է անեմ»,– վստահեցրեց Սյունիքի մարզպետը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 266 անգամ
 


Այս թեմայով