Ըստ հաղորդման`2/36 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծվել են

995358_941959429228788_3431152730832479396_nՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 կամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես նաև նույն ընտրական տեղամասում կատարվել է լցոնում:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 62 անգամ
 


Այս թեմայով