Ընտրություններին հաշմանդամների մասնակցության խնդրի մասին

20973802Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  հաշմանդամություն ունեցող անձանց ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանը անդրադարձավ առաջիկա ընտրություններին հաշմանդամների մասնակցությանը ասաց, որ այսօր մենք ունենք խնդիր հաշմանդամներին ապահովելու բոլոր այն հարմարություններով որոնք անհրաժեշտ են։ Ինչպես նշեց Զարուհի Բաթոյանը հաշմանդամ ասելով մենք նկատի չունենք միան տեղաշարժվելու խնդիր ունեցող անձիք չեն։ Կան լսողության, տեսողությա կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձիք ովքեր ունեն նաեւ տեղեկատվության պակաս.«Մենք այս հարցով դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին բոլոր հարմարավետ պայմանների ստեղծման համար»,-ասաց բանախոսը և հիշեցրեց, որ  2010թ սեպտեմբերի 22-ին վավերացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա.«Հիշեցնենք որ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին վավերացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան։ Կոնվենցիայի նպատակն է աջակցել պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ՝ լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից; ինչպես նաեւ ապահովել հարգամքը նրանց արժանապատվության նկատմամբ»,-եզրափակեց իր խոսքը Զարուհի Բոթոյանը:

Զուզան Խուբոյան

 


Այս թեմայով