Ընտրակեղծիք բացահայտելու համար 2-3 տարի ազատազրկում

yntracollageԱԺ-ում այսօր ևս, շարունակվում էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քննարկումը: ԸՕ փոփոխությունների նախագծի երեկվա քննարկման, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը ընդգծել է, որ նոր օրենսդրությամբ սուտ հայտարարություններ և կեղծ դիմումներ ներկայացնողների դեմ կոշտ գործիքներ են մտցրել: «Չպետք է այնպես անել, որ կեղծ հայտարարություններով տպավորություն ստեղծեն, թե ընտրություններն անցել են կեղծիքներով: Կեղծ հայտարարություն անողին, եթե կարողացան ապացուցել, որ հավաստի չէ այդ հայտարարությունը, ապա սպառնում է քրեական պատիժ՝ 2-3 տարի ազատազրկում»,- ասել է նա:

 Փատորեն ՀՀ գործող իշխանությունները կարևոր և ուժեղ գործիք են ստեղծում, որով կարող են բանտարկել ցանկացած քաղաքացու՝ ով կհամարձակվի կատարված ընտրակեղծիքի մասին բարձրաձայնել: Ընտրակեղծիքների մասին տրված հայտարարությունների իսկությունը պետք է ստուգեն իրավապահ մարմինները, իսկ դատական համակարգը պետք է գնահատի, թե այդ հայտարարությունը որքանով է հավաստի:

Կարծում ենք որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ իրավապահ մարմինները և դատական համակարգը հանդիսանում են իշխանությունների հլու հնազանդ գործիքներ: Եվ կարող է պատահել, որ մարդը  կեղծարարի ձեռքից բռնած տանի ոստիկանություն, և կարող է պարզվի, որ ապացույցներ չկան, իսկ իր հայտարարությունները սուտ են:

 


Այս թեմայով