Ընտրական օրենսգրքի շուրջ խառնաշփոթ է

395«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի շուրջ խառնաշփոթ է: Ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության ներկայացուցիչներն են դժգոհ, որ անգամ իրենցից են թաքցրել օրենսգրքի «սևագիրը»: «Նախագծի հրապարակումը Վենետիկի կայքում, հասկանալի է, խախտում չէ, սակայն կառավարությունը, բոլոր դեպքերում, անզգուշություն է հանդես բերել, ու հայ հանրությունն ստիպված է եղել իր ընտրությանը վերաբերող օրենսգիրքը նախ կարդալ անգլերենով»,- արձանագրեց բարձրաստիճան մեր զրուցակիցը: Կարո՞ղ է միտումնավոր է եղել: «Ոչ, ոչ, բացառում եմ. կարող է օրենքը մշակողների ամբիցիաների արդյունք լինի այն, որ անգամ մեզ չէին ներկայացնում նախագծի նրբությունները, բայց ոչ` միտում»:

Ի դեպ, բացը լրացնելու համար նախագահականից ԱԺ-ին «դեկրետ» է իջեցվել` «հնգամյակը` երկու տարում» սկզբունքով, և մարտի 2-րդ տասնօրյակից կազմակերպվելու է մեծ ու փոքր լսումների շարք` «բոլորը բոլորին լսելու, նրանց առաջարկները հաշվի առնելու համար»:

 


Այս թեմայով