Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի նախագիծը հրապարակվեց

395ՀՀ կառավարությունը վաղը՝ մարտի 3-ին, կայանալիք նիստում քննարկելու է Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի նախագծի փաթեթը:

Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել էր իրենց ուղարկված անգլերեն տարբերակը: Այսօր արդեն Կառավարության կայքում տեղադրվեց հայերեն տարբերակը: Նախագիծը բխում է նոր Սահմանադրությունից, եւ ընտրական համակարգը պետք է համապատասխանեցվի դրան։

Շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթները:

Նախագծին ծանոթանալու համար ներբեռնել ԱՅՍՏԵՂԻՑ

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով