Ընտանիքի ութ անդամներ սպանվել են, այդ թվում նաև երեխաներ

pic_7aab01a9b1566d1bb779b8bf245ed9a3.thumbԱՄՆ-ի Տեխաս նահանգում մի տղամարդ ներխուժել է տներից մեկը, սպանել ընտանիքի անդամներին, ապա կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ:

Կես ժամ տևած բանակցություններից հետո հանցագործը հանձնվել է, իսկ տուն մտած ոստիկանները հայտնաբերել են 2 չափահասների և 6 երեխաների դիեր: Նրանց բոլորի ձեռքերին ձեռնաշղթաներ են եղել, և նրանց ուղղությամբ կրակ է բացվել մի քանի անգամ:

Ձերբակալված Դևիդ Քոնլիին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով:

Սպանվածները 50-ամյա Դևեյն Ջեքսոնը, նրա կինը՝ 40-ամյա Վալերի Ջեքսոնը, և նրանց 6 երեխաներն են՝ 6-ից 13 տարեկան:

 

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով