Ընկեր Անանյանը իրավապաներին առաջարկում է զբաղվել իր մասին «վատ բան գրող» լրատվամիջոցներով

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Politik.am-ի  «Անանյանը ցանկացել է 350 միլիոնի գործարք կնքել իր մտերիմների հետ» վերտառությամբ հոդվածին և գրել.«Կցված հրապարակումը զրպարտություն է, որը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում։ Միաժամանակ, իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ սույն հրապարակումը կարող է իր մեջ պարունակել սուտ մատնության հատկանիշներ, հետևաբար, կարծում եմ, որ իրավապահ մարմինները ևս այս հրապարակման առումով ունեն անելիքներ»։

Փաստորեն Դավիթ Անանյանը չի պատրաստվում մեր կողմից ներկայացված, իր գնահատմամբ «զրպարտող» փաստերին անդրադառնալ ու ասել, թե հատկապես, ո՞ր մասն է զրպարտություն: Չի փորձում հստակ ներկայացնել՝ կապ ունի՞ նա նշված ընկերության հետ, թե՞ ոչ: Չի տալիս բացատրություն նաև մեր կողմից նշված այլ հանգամանքների մասով, այլ առաջարկում է իրավապահներին զբաղվել իր մասին «վատ բան գրող» լրատվամիջոցով:

Անանյանը երևի շատ է կարոտում ԽՍՀՄ կարգերը, որտեղ ոչ մի քննադատություն ու այլակարծություն չկար մամուլում: Չէ, որ այն ժամանակ մամուլում կարող էին հայտնվել միայն նյութեր ընկեր Անանյանի կառույցի գերակատարած պլանի մասին ու այն մասին, թե ինչպես է նա կատարված աշխատանքի համար պարգևատրվում մեդալով: Բայց մենք չենք պատրաստվում կատարել ՊԵԿ նախագահ Անանյանի երազանքը ու ներկայացնելու ենք բոլոր այն տեղեկությունները, որոնք հայտնվել ու հայտնվելու են մեր ձեռքի տակ:

Այս թեմայով