Ընկերները տեսել են, թե ինչպես են ազերիները տանում տղայիս. հույս ունեմ, որ տղաս ողջ է

12512740_1054567581256414_6708394025298822207_nԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով անհետ կորած զինծառայողների շարքում է նաև Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը:

Politik.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը.«Հիմա որևէ տեղեկություն չունեմ: Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ է եղել տվյալ զինծառայողի հետ» -ասաց մեր զրուցակիցը:

Զինծառայողի հարը` Ղուլի Օզմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպել է իր տղայի վիրավոր ընկերներին.«Տղայիս ընկերները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են ազերիները տանում վիրավոր տղայիս: Հույս ունեմ, որ տղաս ողջ է: Դիմում է միջազգային կազմակերպություններին և կոչ անում, որ փորձեն զբաղվել այս գործով, քանի որ մենք գիտենք, թե ինչպես են վարվում ազերիները գերիների հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտվել է 5,012 անգամ
 


Այս թեմայով