Ընդունվել է «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրը

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Բրյուսելում անցկացվող 5-րդ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընդհանուր հռչակագիրը: Կայքում նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների առաջնորդները և ներկայացուցիչները հանդիպել են Բրյուսելում նոյեմբերի 24-ին և ընդունել են համատեղ հռչակագիր:

Ավելի վաղ Twitter-ում ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն ընդունել է հանդիպման արդյունքներով հռչակագիրը:

«Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ընդունել է հռչակագիրը: Շուտով կհրապարակվի Եվրոպական խորհրդի կայքում»,- հայտնել է նա:

Նշենք, որ իր հերթին «Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Յոզվյակը Twitter-ում հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի:

«Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի կամ բողոքի»,- նշել է նա:

 


Այս թեմայով