Ընդդիմություն չի լինելու, կլինի միայն այլընտրանք

231846351395288342«Ժողովուրդը»-ը գրում է. «ԱԺ ոչ իշխանական 4 խմμակցությունները վերջապես որոշել են ապրիլի 28-30-ին կայանալիք ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում հանդես գալ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամμ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք սկսելու են ստորագրահավաք իրականացնել ու պատրաստվել գործընթացին:

«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանից պարզել, թե իրենք ինչ են մտածում այս նախաձեռնության մասին:

Ըստ պատգամավորի՝ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է լինելու, ուղղակի պետք է հիշել այդ 4 ուժերի կատարած քայլերը՝ անցյալում: «Ես մի մտահոգություն ունեմ, որ քաղաքական դաշտում այլևս դոմինանտ են դառնալու իշխանությունն ու այլընտրանքային քաղաքական ուժերը, ընդդիմությունը դե ֆակտո քաղաքական գործոն չի լինելու, որովհետև բոլորը հավաքվում են այլընտրանքի շուրջ: Իսկ այլընտրանքը մեր գործընկերն է ու մենք միշտ էլ կարողացել ենք հարցերի շուրջ քննարկումներ ունենալ և լուծել այդ հարցերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով