Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ընդդիմադիր դաշտը կառավարվում է իշխանության կողմից. Հայկ Մարտիրոսյան

Ընդդիմադիր դաշտը կառավարվում է իշխանության կողմից. Հայկ Մարտիրոսյան

hayk_martirosyan«Վիտոր Դալաքյանի վերադարձը և ՀՀ-ում տեղի ունեցող ամեն մի քաղաքական գործընթացները  կառավարվում է իշխանության վերին օղակների կողմից, և սա նորություն չէ ոչ մեկի  համար: Հայաստանում կա արդյոք ընդդիմադիր դաշտ, ես կարծում եմ չկա, միակ ընդդիմությունը ժողովուրդն է, բայց նրանք էլ ընդդիմադիր դաշտ չեն կարողում ստեղծել, այս դաշտը մեռած է Հայաստանում, սրանք զուտ քաղաքական խայտաբղետություն ստեղծելու նպատակով իրականացվող պրոցեսներ  են»-, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայկ Մարտիրոսյանը, նշելով, որ զարմանում է այն մարդկանց վրա ովքեր որևէ լավ ակնկալիք ունեին ՏԻՄ ընտրություններից, ասելով,որ 25 տարվի շարունակ ընտրությունները կեղծվել են, և սա ընդամնեը այդ ամենի շարունակությունն է, կլիներ արտառոց միայն այն դեպքում, երբ Վանաձորում հուշագրի այդյունքում ընտրվեր ընդդիմադիր թեկնածուն:

Վերջինս անդրադարձավ նաև սպասվելիք խորհրդարանական ընտրություններին,ասելով.«Պետք չէ բախտագուշակ լինել,հասկանալու համար թե ինչպես են անցնելու այդ ընտրությունները, ըստ իսկ դրանք խայտառակ ձևով են  տեղի ունենալու, խայտառակ պայմաններում  և ունենալու են շատ ծանր հետևանքներ, չեմ բացառում, որ ժողորվդի կողմից բողոքի հզոր ալիք կբարձրանա և ծանր հետևանքեր կթողի»:

Դիտվել է 149 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy