Ընդդեմ Շուշան Պետրոսյանի

Shushan-Petrosyan-Culture.AM_«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան  օգտատեր  Գայանե Շահինյանը   չի   պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին   ասել է  մեր  թղթակցի   հետ զրույցում։   Փոխարենը   նման   դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական  ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «ՀՀ Ազգային ժողովի  կանոնակարգ»  օրենքով սահմանված   էթիկայի   նորմերը խախտելու, մասնավորապես ֆեյսբաքյան   օգտատեր  Գայանե Շահինյանի   հասցեին   հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների   վերաբերյալ   որոշում կայացնելու հարցով դիմումը Հելսինկյան             քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը     ուղարկել    է    փոստային առաքմամբ։   Հիշեցնենք,   Շուշան Պետրոսյանը Գայանե Շահինյանին   ասել  էր.   «Չհամարձակվես այդ   գարշելի   երախդ   բացել  ու նման էժան ա հավաղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի,   մեր   Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի. ԼԱԿՈՏ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  Հայկական ժամանակ  թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով