Ընդամենը հինգ րոպեում լուծում տրվեց խաղողագործների խնդիրներին

IMG_4950Երեկ որոշ լրատվականներ շտապեցին տարածել թե Գագիկ Ծառուկյանը խաբել է խաղողագործներին:

Ինչպես և ակնկալվում էր` Գագիկ Ծառուկյանը այսօր հանդիպել է խաղողագործներին, ասել, որ ինքը նրանցից մեկն է, և, որ չնայած այն հանգամանքին, որ Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատը չունի խաղողի մթերման կարիք, այդուհանդերձ նա ինչպես միշտ կանգնած է գյուղացու կողքին և կաջակցի խաղողագործներին խաղողի մթերման հարցում:
Շատ կարևոր և հարգանքի արժանի է հատկապես այն հանգամանքը, որ Գ. Ծառուկյանը նույնիսկ մթերման անհրաժեշտություն չունենալու պայմաններում է կանգնած ժողովրդի` հայ գյուղացու ու խաղողագործի կողքին, որպեսզի առանց այդ էլ ծանր պայմաններում գտնվող հայ հողագործը ևս մեկ բեռ չվերցնի իր ուսերին: Ավելին` Գ. Ծառուկյանը հանձնարարեց ձեռք մեկնել նաև նոր խախողի այգիններ հիմնած գյուղացիներին և նրանց խախողը ևս մթերել; Ընդամենը հինգ րոպեում լուծում տրվեց իրենց կարծիքով անելանելի ֆինանսա-տնտեսական վիճակում գտնվող գյուղացիների խնդիրներին, սակայն ավելի քան վստահ ենք, որ նորից կգտնվեն ինչ-ինչ ուժեր, որոնք էլի ինչ-ինչ շահերից ելնելով կշահարկեն, թե հանդիպումը մի քանի րոպե է տևել: Կարեևորը նա է, որ Ծառուկայնի անմիջական աջակցությամբ և բարի կամքով լուծվեց հազարավոր մարդկանց օրվա հացի խնդիրը:
Հ.Գ. Միայն Գագիկ Ծառուկյանով այս հարցը չի լուծվի, ցանկալի կլիներ, որ նրա օրինակին հետևեին նաև այլ գործարարներ և մի փոքր իրենց սեփական գրպանին նեղություն տալով` կանգնեին Հայ մարդու, Հայ գյուղացու կողքին: Իսկ բարբաջողներ և Գ. Ծառուկյանի նմանօրինակ վարքագիծը շահարկողներ կլինեն, սակայն կարևորը նա է, որ Ծառուկյանը անկախ ամեն ինչից և անկախ ցանկացած իրավիճակից կանգնաց է եղել ու հիմա էլ կանգնած է Մեր ժողովրդի կողքին:

Աղբյուրը այստեղ

 


Այս թեմայով