Կանխվել է Վրաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցումը

gaz

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:

 

Գերատեսչության տվյալներով՝ «օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման և պահպանման փաստի առիթով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»:

 

Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռու) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»:

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով